Թուրքական լրատվական կայքերի գլխավոր լուրերից մեկն այն է, թե Թուրքիայի կողմից թուրք-սիրիական սահմանին տանկերի եւ զենիթային մարտկոցների տեղակայմանը Սիրիան պատասխանել է  Թուրքիայի հետ սահմանին մեծ թվով զրահատեխնիկայի տեղակայմամբ։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, «Սիրիայի ազատ բանակի»-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Մուսթաֆա էլ-Շեյխը Reuters-ին տված հարցազրույցում նշել է, թե Սիրիայի իշխանությունները Հալեպի մոտակայքում՝ Թուրքիայի սահմանից 30 կմ հեռավորության վրա տեղակայել են 170 տանկ։

Բարձրաստիճան զինվորականը նշել է, թե այդ զինտեխնիկան կամ ուղղված է Թուրքիային պատասխանելու համար, կամ այդ շրջաններում սիրիական ընդդիմության դեմ գործողություններ ծավալելու համար։