Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում մահմեդականները փորձել են օդանավ փախցնել, սակայն օդանավի ուղեւորներն ու անձնակազմի անդամները կանխել են այն:
Tianjin Airlines ընկերության օդանավը Հենտյան քաղաքից թռչելիս է եղել Ուրումչի. թռիչքից 10 րոպե անց 6 ահաբեկիչներ փորձել են առեւանգել օդանավը, բայց ուղեւորներն ու անձնակազմի անդամները ոլորել են նրանց ձեռքերը: Հաղորդվում է, որ մի քանի ուղեւորներ վնասվածքներ են ստացել:
Օդանավի անձնակազմը որոշել է վերադառնալ օդանավակայան, որտեղ ահաբեկիչներին հանձնել են ոստիկանությանը:
Նշենք, որ Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում բնակվում են հիմնականում մահմեդական ույղուրներ: Այստեղ գործում է ահաբեկչական «Արեւելյան Թուրքեստան» խմբավորումը, որը հանդես է գալիս Չինաստանից անջատվելու եւ մահմեդական պետություն ստեղծելու օգտին:


























