Այս տարի հունիսի 30-ը մեկ վայրկյանով երկար է լինելու: Այդ լրացուցիչ վայրկյանը, ըստ գիտնականների, պետք է, որպեսզի ժամանակը համապատասխանեցվի Երկրի` իր առանցքի շուրջը պտտվելու տեմպին:
Լրացուցիչ վայրկյանը գիտնականներն ավելացնում են յուրաքանչյուր նահանջ տարում:
Սովորաբար դա տեղի է ունենում հունիսի 30-ին կամ դեկտեմբերի 31-ին: Այս տարի լրացուցիչ վայրկյանը կավելացվի 25-րդ անգամ: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 1972 թվականին, հաղորդում է URA.Ru-ն:
Ժամանակի այս ճշգրտումները մինչ օրս վեճերի առարկա է գիտնականների միջեւ: Մասնավորապես, էլեկտրակապի միջազգային միությունը հանդես է գալիս «լրացուցիչ վայրկյանը» չեղյալ հայտարարելու օգտին:




























