Ամերիկացի Ջերեմի Բելը 3 շաբաթում նիհարել է 50 կգ-ով, որպեսզի մահից փրկի քրոջը: Նա քրոջ համար երիկամի դոնոր է դարձել:

Բժիշկները աղջկա հարազատներին կանգնեցրել են փաստի առաջ. Եթե մոտ ժամանակներում դոնորական օրգան չգտնվի, նրան փրկել չի հաջողվի: Սակայն, բժիշկները նաեւ ասել են, որ ավելորդ քաշ ունեցողը չի կարող դոնոր լինել:

Ջերեմին որոշել է 3 շաբաթում ազատվել ավելորդ քաշից` էքստրեմալ մեթոդներով: Նա սկսել է զբաղվել մարզասրահներում, գրեթե չի կերել եւ հատուկ նիհարելու դեղամիջոցներ է ընդունել: Վերջապես, հունիսին նա կարողացել է քրոջ համար դոնոր դառնալ, թեեւ բժիշկները նրան զգուշացրել են, որ հիմա ինքը կարող է լուրջ առողջական խնդիրներ ունենալ, հաղորդում է Likar Info-ն: