Ռուսաստանից Եվրոպա «Հարավային հոսք» գազատարը Սեւ ծովի հատակով կկառուցվի սկզբից մի ճյուղով, այնուհետեւ կներմուծվեն միաժամանակ երկու ճյուղ եւ հետո վերջինը: Այդ մասին հայտնել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը` բաժնետերերի տարեկան հավաքի ժամանակ:
«Հարավային հոսքի» առաջին ճյուղի գազը Բուլղարիա կգնա 2015 թվականի դեկտեմբերին, իսկ այնուհետեւ մեկ տարվա դադարով կներմուծվեն եւս երկու ճյուղեր զուգահեռ, իսկ հետո եւս մեկը: Մեկ գումարած երկու գումարած մեկ: 2017 թվականի վերջին 2018 թվականի սկզբին 63 քառակուսի մետր կհասնի Բուլղարիայի ափ` նպատակային շուկաների հետագա բաշխմամբ», - ասել է Միլերը, մեջբերում է «utro.ru»-ն:



























