ԱՄՆ-ի Գերագույն դատարանը ոչ սահմանադրական է ճանաչել այն օրենքը, որն արգելում է քաղաքացիներին ստել ստացած ռազմական շքանշանների մասին: Համապատասխան որոշում են կայացրել հունիսի 28-ին 9 դատավորներից 6-ը:
Խոսքը «Գողացված ռազմական փառքի մասին օրենք»-ի (Stolen Valor Act) մասին է: Վճիռը Խավիեր Ալվարեսի դիմումի արդյունքն է, որը նախկինում դատապարտվել էր ԱՄՆ-ի բարձրագույն ռազմական շքանշանով պարգեւատրվելու վերաբերյալ ստելու համար:
Քալիֆորնիայի շրջանային դատարանը նրան մեղավոր էր ճանաչել, հայտնում է The New York Times-ը:
2010 թվականին 9-րդ դատական ատյանի Բողոքարկիչ դատարանը վերացրել է դատավճիռը` Ալվարեսի նկրտումներն օրինաչափ համարելով:
Որոշումը հիմնավորելով` Գերագույն դատարանի անդամներից մեկը նշել է, որ թեպետ Ալվարեսի ստի փաստն ապացուցված է, սակայն ոչ մի էական վնաս այդ խոսքերը ոչ ոքի չեն հասցրել:




























