Գալինա Րյաբկովայի համար, որն իր երկու որդիներին ցած էր նետել պատշգամբից,  մեկուսարան շտապօգնություն են կանչել այն բանից հետո, երբ նա հայտարարել է, թե փորձել է ինքնասպան լինել սպիտակեցնող միջոցներ կուլ տալով: Սակայն ժամանած բժիշկները ինքնասպանության փորձի հետքեր չեն հայտնաբերել, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Հենց որ բժիշկներն արդեն պատրաստվում էին հեռանալ, նա խնդրել է իրեն հոգեբուժարան տանել, սակայն դրա համար ոչ մի հիմք չի եղել, եւ նա մնացել է մեկուսարանում: Կինը շատ վախեցած էր երեւում:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Գալինա Րյաբկովան սպանել էր իր երեխաներին` նրանց ցած նետելով Դոլգոպրուդնայայի 15-րդ հարկից: