Մահմեդական Էլ Ռիյադում սկսել են մեծ ժողովրդականություն վայելել այսպես կոչված սվինգերական երեկոները, որին մասնակցում են զույգեր, որոնք սեքսի ժամանակ փոխանակվում են զուգընկներներով:
Նման երեկոների կազակերպիչներից են Մարք եւ Թարա ամուսիները, որոնք Սաուդյան Արաբիա են եկել արտերկրից մի քանի տարի առաջ: Նրանք ամեն ամիս իրենց տանը «միջոցառումներ» են կազմակերպում, որին մասնակցում է հնգական զույգ: Բոլոր զույգերը գալիս են կամավոր:
Սակայն սվինգերները վախենում են, քանի որ Սաուդյան Արաբիայի օրենքները, որոնք հիմնված են շարիաթի կանոնների վրա, կտրուկ սահմանափակում են սեռական հարաբերությունները եւ բազմաթիվ խոչընդոտներ են ստեղծում երկու սեռերի ազատ շփումների համար: Բացի այդ, արտաամուսնական սեռական կապի պատճառով մարդկանց կարող են մահապատժի դատապարտել, գրում է NEWSru Israel-ը:




























