Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա` հունիսի 29-ի հերթական նիստում, հիմք ընդունելով Երեւանի քաղաքապետի` 2012թ. հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքի ավագանու անդամ Դերենիկ Հրանտի Դումանյանի ավագանու անդամի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը, կազմել է արձանագրություն` ավագանու անդամի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մանասե Աշիկի Թադեւոսյանին տալու վերաբերյալ:
Բացի այդ, հաշվի առնելով Շիրակի մարզի Գյումրի եւ Լուռիի մարզի Վանաձոր համայնքները ընդգրկող ընտրատարածքներում տվյալ համայնքների ընտրողների թիվը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է Գյումրի քաղաքային համայքնում 2012թ. սեպտեմբերի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություների կազմակերպման եւ անցկացման լիազորությունը վերապահել Գյումրի համայնքի առավել թվով ընտրողներ ունեցող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, իսկ Լոռու մարզի Վանաձոր քաղաքային համայքնում ընտրություների կազմակերպման եւ անցկացման լիազորությունը` Վանաձոր համայնքի առավել թվով ընտրողներ ունեցող թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:
Նիստում «Ընտրություններ» ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով սահմանվել է 2012թ. օգոստոսի 5-ի Արագածոտնի մարզի Թալին համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջեւ:
Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2012 թ. հուլիսի 16-ից 18-ը:




























