Ազգային ժողովում, այսօր` հունիսի 29-ին, Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության համատեղ աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել են նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության մասնակիցները քննարկել են հուլիսի 5-9-ին Մոնակոյում տեղի ունենալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 21-րդ ամենամյա նստաշրջանի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր:

Ճշգրտվել են ՀՀ խորհրդարանական պատվիրակության դիրքորոշումները օրակարգային հարցերի վերաբերյալ, քննարկվել վեհաժողովում ներկայացված զեկույցներին ու բանաձեւերի նախագծերին առնչվող մի շարք առաջարկներ: