Իտալիայի որոշ քաղաքներում հանգստյան օրերին կիրառվելու է տագնապի առավելագույն «կարմիր» աստիճան` արտասովոր շոգի պատճառով: Հռոմում, Բոլոնիայում, Պերուջեում, Բրեշիում, Ռեջո դի Կալաբրիիում օդի ջերմաստիճանը բարձրացել է 40 աստիճանի:
Իրավիճակը բարդանում է բարձր խոնավության եւ տոթի հետեւանքով:
Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայությունն Իտալիայի մի շարք մարզերում կիրառել է բարձր տագնապի ռեժիմ` հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 2-ը: Արդեն կան այս ամառվա զոհերը` Տիրինեյան ծովի ափերին վախճանվել են երկու տարեց մարդ, հայտնում է «Տրուդ» թերթը:
Բժիշկները կոչ են անում հատուկ զգուշություն պահպանել «ռիսկի խմբում» եղածներին, ամենից առաջ տարեցներին, մի շարք խրոնիկական հիվանդությամբ տառապողներին:




























