Իրանի իշխանությունները հայտնում են, որ իրենց հաջողվել է պարզել իրանական մի քանի  միջուկաբան-գիտնականների սպանության մասնակիցների  ինքնությունը:  FARS-ը, հղում անելով Իրանի հետախուզության եւ ազգային անվտանգության նախարարության հայտարարությանը, հայտնում է, որ ենթադրյալ հանցագործներին արդեն ձերբակալել են:

Հետախուզության հաղորդագրության մեջ նաեւ հայտնվում է, որ այդ սպանությունների հետաքննության ընթացքում պետություններից մեկի` Իրանի «արեւմտյան հարեւանի»  տարածքում  հայտնաբերվել են իսրայելական հատուկ «Մոսադ» ծառայության կայաններ, որին Իսլամական հանրապետության իշխանությունները մեղադրում «Իրանի ազգային մոջահեդներ» ահաբեկչական խմբավորման հետ համագործակցության մեջ` գիտնականների սպանության  նպատակով: 

2012 թվականի հունվարին Թեհրանում ականապատ մեքենայի պայթյունի հետեւանքով զոհվել էր գիտնական Մուսթաֆա Ահմադի Ռոշանը: Նա իրանական Նաթանզ քաղաքի ուրանի հարստացման  ձեռնարկության փոխտնօրենն էր: 2010 թվականի նոյեմբերի վերջին իրանական մայրաքաղաքի տարբեր շրջաններում  երկու պայթուցիկ են  կիրարկվել. զոհվել է թեհրանյան համալսարանի դասախոս Մաջիդ Շահրիարին, իսկ նրա գործընկեր դոկտոր Ֆերեյդուն Աբասին եւ երկու գիտնականների կանայք վնասվածքներ են ստացել:

2010 թվականի սկզբին Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Մասուդ Ալի Մոհամադին զոհվել էր  իր տան մոտ` ականապատ մոտոցիկլետի պայթյունի հետեւանքով: