Այսօր Լեռնային Ղարաբաղի հանրապետության քաջարի հայ բնակչությունը նշում է ազգային ողբերգության 20-րդ տարելիցը` այս օրվա, երբ ադրբեջանական ագրեսորների կողմից զոհվեց հայրենիքի պաշտպանների ջոկատը:
Հայրենիքի համար զոհվածների եւ անհայտ կորածների օրը Մերձդնեստրի մոլդովական հանրապետության նախագահ Եվգենի Շեւչուկը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ցավակցական հեռագիր է հղել` արտահայտելով իր զորակցությունը եւ ցավակցությունը Արցախի ժողովրդին: Այդ մասին ասվում է նախագահի մամուլի ծառայության տարածված տեղեկատվության մեջ, հաղորդում է PMRinform-ը:
«Այդ անհավասար կռվում զոհվեցին մեծաթիվ զինվորներ եւ խաղաղ բնակչություն, շատերն անհետ կորել են, եւ նրանց ճակատագիրն առ այսօր անհայտ է: Սակայն զոհերն ապարդյուն չէին: Քաջակորով մարտիկների սխրանքի շնորհիվ կովկասյան հանրապետությունն ապրում եւ զարգանում է` վստահ քայլելով ժողովրդավարական հասարակության կառուցման ուղիով:
Լեռնային Ղարաբաղի պետականությունը կմնա անսասան, որովհետեւ նրա ժողովուրդը վստահորեն քայլում է ազատության եւ անկախության ճանապարհով»,-ասված է հեռագրում:




























