Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը, հունիսի 28-ից ավելացրել է գազի մատակարարումը Թուրքիա` Իրանի գազատարի պայթյունից հետո: Այդ մասին բաժնետերերի ժողովի ժամանակ հայտարարել է «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը:

«Մենք արդեն այսօր դա անում ենք: Մագիստրալ գազատարում տեղի է ունեցել ահաբեկչություն, այդ մասին հայտարարել են թուրքական իշխանությունները: Թուրքիան դիմել է մատկարարումն ավելացնելու խնդրանքով, եւ երեկվանից մենք ավելացրել ենք ծավալը` օրական 16 միլիոն խմ-ով», - Միլլերին է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն: