eBay ինտերնետ-աճուրդը նոր ավտոմեքենաներ է վաճառքի հանել: Ամեն ժամը մեկ մեքենայի գինը նվազում է 500 դոլարով: Ակցիան կտեւի մինչեւ հուլիսի 2-ը:

Հունիսի 28-ի վաճառքի արդյունքների համաձայն, մեքենաներ վաճառելիս «զեղչի» միջին չափը կազմել է շուրջ 8 հազար դոլար: Աճուրդում վաճառվել են Chevrolet Cruze սեդանը, Nissan Juke կոմպակտ քրոսովերը եւ Ford Escape ամենագնացը: Օրինակ Escape-ի նախնական գինը եղել է 26,4 հազար դոլար, սակայն վաճառվել է 17,9 հազար դոլարով:

Հունիսի 29-ին աճուրդում ներկայացվել են Chevrolet Malibu, Toyota Corolla, Dodge Charger եւ Nissan Altima սեդանները:

Մեքենա գնել ցանկացողները պետք է նախապես 500 դոլար կանխավճար մուծեն` պատվերը ամրագրելու համար: