Նյու Յորքում կալանավորվել է ֆինանսական բուրգի հեղինակ, ամերիկացի գործարար Բերնարդ Մեյդոֆի կրտսեր եղբայրը: Մեյդոֆը դատապարտվել է 150 տարվա ազատազրկման:
Ինչպես հաղորդում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն, Փիթեր Մեյդոֆը կալանավորվել է այսօր` հունիսի 29-ի առավոտյան իր փաստաբանի գրասենյակում: Ավելի ուշ նա կկանգնի Մանհեթենի դատարանի առաջ եւ սպասվում է, որ իրեն մեղավոր կճանաչի ավագ եղբոր մեքենայություններին առնչություն ունենալու մեջ:
Կողմերի համաձայնությամբ, Մեյդոֆը պատրաստ է կրել 10-ամյա պատժաչափը եւ համաձայն է ունեցվածքի բռնագրավմանը` այդ թվում բազմամիլիարդ ակտիվները, անշարժ գույքը եւ անձնական սեփականությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նրա ունեցվածքը գնահատվում է 143,1 մլրդ դոլար:
66-ամյա Փիթեր Մեյդոֆը բարձր պաշտոն է զբաղեցրել Madoff Investment Securities LLC ընկերությունում, որը պատկանում էր եղբորը` Բեռնարդին: Վերջինս կալանավորվել է 2008-ի դեկտեմբերին: Դատավարության ժամանակ նա պնդել է, որ մեքենայություններով է զբաղվել միայնակ:




























