Շվեցարիայի Բոդենյան լճի ավիավթարի 10-ամյա տարելիցի նախօրեին «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը զրուցել է վթարի հետեւանքով ընտանիքը կորցրած եւ դրա համար վրեժ լուծած մարդու հետ:

2002 թ. հուլիսի 2-ի գիշերը շվեյցարական դիսպետչերների սխալից երկնքում բախվել էին «Բաշկիրյան ավիաուղիների» Տու-154-ը եւ DHL ընկերության բեռնատար Boeing-ը: Զոհվածների թվում էր 45 ռուսաստանցի երեխա: 2004 թ. փետրվարին Հյուսիսային Օսիայի բնակիչ Վիտալի Կալոեւը, ով վթարում կորցրել էր կնոջը, որդուն եւ դստերը, սպանել էր ավիադիսպետչեր Պիտեր Նիլսենին, որին համարում էին ողբերգության գլխավոր մեղավորը: Սպանության համար Կալոեւը դատապարտվել էր 8 տարի ազատազրկման Շվեյցարիայում, սակայն ավելի ուշ դատարանը որոշել էր կրճատել ժամկետը մինչեւ 5 տարի:

2007 թ. նոյեբերին Կալոեւը վերադարձել է հայրենիք, որտեղ նրան դիմավորել են որպես հերոսի: 2008 թ. նա նշանակվել է Հյուսիսային Օսիայի ճարտարապետության եւ շինարարության նախարարի տեղակալ:

Հիշելով այդ սարսափելի օրը` Կալոեւը պատմել է, որ չուներ որեւէ վատ կանխազգացում, երբ իր ընտանիքին սպասում էր Բարսելոնի օդանավաայանում: 2002 թ ամռանը նա պատրաստվում էր ընտանիքի հետ անցկանցել իր հանգիստը: «Չեմ հավատում ոչ կանխազգացումներին, ոչ էլ երկնային նշաններին: Հիմա ես հավատում եմ միայն սեփական աչքերիս: Տեղի ունեցածից հետո ես խռովել եմ Աստծուց», - ասել է Կալոեւը:

Նա  կարծում է, որ եթե վրեժ չլուծեր, իր կյանքն այլ կերպ կընթանար, սակայն սպանությունից թեթեւություն չի զգում: Նրան հանցանքի մեջ չմեղադրեց ոչ ոքի, բացի դատարանում գտնվող դատախազից: Նունիսկ բանտում նրա հասցեին ոչ մի մեղադրանք չի հնչել:

Կալոեւի խոսքով` նա որոշել է սպանության դիմել միայն այն պատճառով, որ «սպառել էր արդարության հասնելու բոլոր օրինական տարբերակները»: «Կարծում եմ` ամեն ոք այսպիսի իրավիճակում իրավունք ունի արդարություն սահմանել սեփական ձեռքերով», - ասաց նա:

Ծանր հիշողութուններից նրան շեղում է աշխատանքը, որին նա նվիրվում է ամբողջությամբ:

Հիշեցնենք, Skyguide ընկերության աշխատակիցներից ոչ ոք լուրջ պատիժ չի ստացել: Միայն չորսն են մեղավոր ճանաչվել` անզգուշությամբ մահ պատճառելու մեջ, սակայն ստացել են պայմանական պատիժներ եւ տուգանքներ: