49-ամյա բրիտանա-ավստրալացի լողորդուհի Փեննի Փալֆրին, այսօր` հունիսի 29-ի առավոտյան, Կուբայի ափից ուղեւորվել է դեպի ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի ափը:
Շնաձկներից պաշտպանվելու համար նա չի օգտագործում վանդակ, դրա փոխարեն նա իր հետ վերցրել է էլեկտրական դաշտ գեներացնող սարքավորում:
Ֆլորիդայի նեղուցի 165 կիլոմետրը Փեննի Փալֆրին նախատեսում է անցնել 40-50 ժամում եւ դառնալ առաջին կինը, որն այն կանցնի առանց վանդակի: Նրան ուղեկցում է 16-հոգանոց անձնակազմով նավակ: Այնտեղից կնոջը կփոխանցեն սնունդ եւ ջուր, սակայն, ըստ կանոնների, նավակի պատին նա դիպչել չի կարող, հաղորդում է TLTnews-ը:
Նախկինում Փեննի Փալֆրին արդեն գրանցել էր ռեկորդներ կանանց մեջ` 2010 թվականին նա անցել էր Ջիբրալթարի նեղուցը 3 ժամ 3 վայրկյանում:


























