«NeuroFocus» ընկերությունը իրականացրած հետազոտությունների հիման վրա եկել է այն եզրակացության,  որ կարճ տեսագովազդը նույնքան արդյունավետ է, որքան եւ երկարը:

Հետազոտությունն անցակացվել է CBS հեռուստաընկերության պատվերով` հիմնվելով տեսահոլովակները դիտելու ժամանակ մարդու ուղեղի ակտիվության վրա, գրում է  MrWeb-ը:

«NeuroFocus»-ի հետազոտողները կարծում են, որ մտավոր գործընթացների մոտ 99%-ն անգիտակցաբար է տեղի ունենում, ուստի ուղեղի ակտիվության հետազոտությունն առավել արդյունավետ է, քան` հարցումները:  Գիտնականների տվյալներով` մարդու ուղեղն ի վիճակի է դիտման ամենավաղ փուլում կռահել ավարտը: Այսպիսով, անգամ 30 վայրկյան  տեւողությամբ հոլովակները կարելի է կրկնակի կրճատել, եւ արդյունավետությունը դրանից չի տուժի:

Ըստ «NeuroFocus»-ի տնօրենի` հետազոտությունների արդյունքները թույլ կտան պատրաստել գովազդային հոլովակ, որտեղ ոչ մի ավելորդ բան չի լինի, բացի առանցքային տարրերից: