53-ամյա միլիոնատեր Մայքլ Մարինը ինքնասպանություն է գործել հենց դատական լսումների ժամանակ:

Արիզոնա նահանգի գերագույն դատարանը նրան դատապարտել է 16 տարվա ազատազրկման, որից ուղիղ մեկ րոպե հետո նա փակել է աչքերը, գրպանից հանել հատուկ պահած դեղամիջոցները, ապա ձեռքերով փակել երեսը և կուլ տվել դրանք:

Տասնյակ մարդկանց աչքի առաջ միլիոնատերը կծկվել է հոգեվարքի մեջ, որից հետո ընկել է հատակին: Ներկաները միանգամից շտապօգնության խումբ են կանչել, սակայն ժամանած բժիշկները չեն կարողացել փրկել 53-ամյա բանկային մենեջերի կյանքը:

Հիվանդանոցի ճանապարհին նրանք արձանագրել են դատապարտյալի մահը:

2009 թ. հուլիսին նա հիփոթեքային վարկ է վերցրել, որպեսզի իր համար 3,5 միլիոն դոլար արժոությամբ շքեղ առանձնատուն կառուցի` 7000 քմ մակերեսով, սակայն չի կատարել պայմանագրի պահանջները:

Հուսահատված Մարինը որոշել է հրդեհել տան երկրորդ հարկը, որպեսզի ստանա ապահովագրության գումարը, սակայն կեղծիքը բացահայտվել է եւ 2012 թ. մայիսի միլիոնատերը հայտնվել է ամբաստանյալի նստարանին: