Քենիայի Դադաաբ փախստականների ճամբարից, որը գտնվում է Սոմալիի հետ սահմանին, հունիսի 29-ին առեւանգել են փախստականների հարցերով Նորվեգական խորհրդի չորս աշխատակիցների: Նախնական տվյալներով` նրանք Նորվեգիայի, Կանադայի, Պակիստանի եւ Ֆիլիպինների քաղաքացիներ են:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, առեւանգման մեջ կասկածվում են սոմալիական ծայրահեղական «Ալ Շաբաբ» խմբավորման գորհայինները: Առեւանգողներն առայժմ որեւէ պահանջ չեն ներկայացրել:
Քսան տարի առաջ հիմնված ճամբարում ներկայումս տեղակայված է ավելի քան 465 հազ. մարդ, այն համարվում է աշխարհի խոշոր ճամբարներից:


























