Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում, երկրի վարչապետի վարչակազմի շենքի մոտ, այսօր` հունիսի 29-ին, բազմահազարանոց բողոքի ցույց է տեղի ունեցել` ընդդեմ երկրում ատոմակայանների վերագործարկման:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», հանրահավաքը կազմակերպել է ընդդեմ ատոմակայանների մայրաքաղաքային կոալիցիան, որի ներկայացուցիչները հայտարարել են, որ ցույցին մասնակցել է տասնյակ հազարավոր մարդիկ:
Ցուցարարները դեմ են հանդես եկել կառավարության որոշմանը` երկրում «Օհի» ատոմակայանի 3-րդ եւ 4-րդ ռեակտորների աշխատանքների վերագործարկման մասին: Սպասվում է, որ ռեակտորները կգործարկվեն արդեն այս կիրակի, իսկ արդեն հաջորդ կիրակի դրանք կաշխատի ողջ հզորությամբ:
Նշենք, որ այսօր Ճապոնիայում ոչ մի ատոմակայան չի աշխատում:



























