Հայտնի ռուս դերասան եւ հաղորդավար Սերգեյ Սվետլակովը ցանկանում է բաժանվել կնոջից` Յուլյայից եւ արդեն ամուսնալուծության հայց է ներկայացրել: Նրանք 4 տարի առաջ դուստր են ունեցել:

Ինչպես հաղորդում է «7 օր» ամսագիրը, ամուսնալուծության գործընթացն արդեն սկսվել է: Անհայտ է, թե 12 տարվա համատեղ կյանքից հետո նրանք ինչու են որոշել բաժանվել: Զույգը հրաժարվում է մեկնաբանություններին, գրում է Woman.ru-ն:

Սերգեյն ու Յուլյան ծանոթացել են 1997-ին` ուսանողական դիսկոտեկի ժամանակ: Երեք տարի անց նրանք ամուսնացել են, իսկ 2008-ին դուստր են ունեցել: