Չկա ժողովրդի իշխանությունից բարձր իշխանություն: Այս մասին, այսօր` հունիսի 29-ին, Եգիպտոսի ժողովրդին ուղղված իր ուղերձում, Կահիրեի կենտրոնական հրապարակում հայտարարել է նորընտիր նախագահ Մուհամեդ Մուրսին:

Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, Մուրսին երդվել է Աստծո անունով, որ չի խախտելու օրենքը: «Ես երդվում եմ Աստծո առաջ, ձեր առաջ, որ կպահպանեմ հանրապետությունը, կհարգեմ օրենքները եւ Սահմանադրությունը, կպահպանեմ կայունությունն ու անվտանգությունը: Ձեր կամքը ամեն ինչից վեր է, դուք եք իշխանության եւ օրինականության աղբյուրը: Չկա ժողովրդի իշխանությունից բարձր իշխանություն:

Ես հարգում եմ դատական որոշումները, բայց թույլ չեմ տա խլել ժողովրդի իշխանությունը»,-հայտարարել է Մուրսին: