Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանը եւ նրա կինը՝ Անն Սինքլերը մտադիր են դատի տալ ֆրանսիական Closer ամսագրին՝ իրենց «անձնական կյանք ներխուժելու համար»:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Agence France-Presse-ը, ամուսինները ծանոթացել են Closer-ի առաջին էջին եւ հոդվածի բովանդակությանը, որտեղ խոսվում է այն մասին, որ Սթրոս Կանի կինը տնից վռնդել է ամուսնուն, որից հետո որոշել են դատի տալ ամսագրին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սթրոս Կանի կինը, ով Huffington Post-ի ֆրանսիական հավելվածում լուրերի բաժնի խմբագիրն է, ամուսնուն խնդրել է լքել Փարիզի կենտրոնում գտնվող իրենց ընդհանուր տունը:




























