Հայտնի հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը որոշել է բաժանվել կնոջից՝ Քեթի Հոլմսից: Զույգը միասին է 5 տարի, նրանք դուստր ունեն:
Ինչպես հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը՝ վկայակոչելով TMZ-ն, դեռեւս պարզ չէ, նրանք պաշտոնապես ամուսնալուծության հայց ներկայացրե՞լ են, թե՝ ոչ: «Դա Քեթիի եւ նրա ընտանիքի անձնական եւ գաղտնի գործն է: Ինչպես միշտ, Քեթիին հուզում է դստեր երջանկությունը»,-ասել է Քեթի Հոլմսի փաստաբան Ջոնաթան Վուլֆը:
Նշենք, որ վերջին անգամ 49-ամյա Քրուզին եւ 33-ամյա Հոլմսին միասին տեսել են 2012-ի փետրվարին:




























