ՀՅԴ-ում հետաքրքիր զարգացումներ են ընթանում. ղարաբադյան-հայաստանյան կառույցների միջեւ առկա խնդիրները դեռ չմարած`ՀՅԴ-ում նոր սկանդալ է հասունանում: Այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը:

«Աժ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը սեպարատ, առանց ՀՅԴ-ին տեղեկացնելու բանակցություններ է սկսել ԲՀԿ-ի հետ` Թալինի քաղաքապետի ընտրություններում իր «բաջանաղին»` Տիգրան Հարությունյանին քաղաքապետ դարձնելու համար: Տ. Հարությունյանը Թալինի Շղարշիկ գյուղից է, երկար ժամանակ Սամարայում զբաղվել է բիզնեսով, Հայաստան է վերադարձել 2006-ին եւ Թալինում հիմնել տեխսպասարկման պարկ: Արծվիկ Մինասյանը, ըստ մեր աղբյուրների, փորձել է հանդիպել Գագիկ Ծառուկյանին` նրա «դաբրոն» ստանալու համար, ինչպես նաեւ «բանակցել» Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, որ նրան դարձնի կոնսենսուսային թեկնածու: Սակայն ՀՀԿ-ն մտադիր է քաղաքապետի թեկնածու առաջադրել ՀՀԿ տեղական կառույցի ղեկավար Ժորա Գրիգորյանին: Թալինի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու օգոստոսի 5-ին: Հիշեցնենք, որ Թալինի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանը դարձել է Աժ պատգամավոր»,- գրում է «Հրապարակը»: