ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այցելել է հրդեհից տուժած Կոլորադոյի շրջանները: Նա եղել է Կոլորադո Սփրինքսում։ Քաղաքը դատարկ էր, բնակչության մեծ մասը` տարհանված, հրդեհը ոչնչացրել է ամբողջական փողոցներ, այրվել են հարյուրավոր տներ:  Այժմ կրակը հասնում է նավթային եւ  գազային  հորերին, այնտեղից արդեն  տարհանել են բոլոր աշխատողներին:

«Ահավոր է, երբ բնածին հրդեհները հեշտությամբ տարածվում են նոր տարածքներ՝ տնից  տուն: Սակայն հրշեջների շնորհիվ ` ահա այս տները փրկվել են, եւ բնակիչների համար հրշեջները դարձել են իսկական հերոսներ», - ասել է Օբաման, մեջբերում է «Vesti.ru»-ն:

Սակայն շատ դեպքերում  չի հաջողվում մարել կրակը, քանի որ եղանակի պատճառով այն տարածվում է շատ արագ: Փրկարարական աշխատանքներին մասնակցում են հազարավոր հրշեջներ ու կամավորներ: