Շրջանառվող լուրերի համաձայն, նախկին ՕԵԿ-ական Գագիկ Բաղդասարյանը ՕԵԿ-ից խորապես հիասթափվելուց հետո իր քաղաքական ապագան տեսնում է դաշնակցության շարքերում: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
«Այս պահին նա դեռ հրապարակավ որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել այս կամ այն կուսակցության շարքերը համալրելու վերաբերյալ սակայն ակտիվ խոսակցություններ են շրջանառության մեջ դրվել այն մասին, որ Բաղդասարյանը մոտ ապագայում վերջնական որոշում կկայացնի: Իմիջիայլոց, վերջերս նա հաճախակի է սկսել շփվել ինչպես դաշնակցական հինավուրց դեմքերի, այնպես էլ ՀՅԴ-ի թաքնված գործարար շրջանակների հետ: Բաղդասարյանը առավել հաճախակի է սկսել կերուխումի սեղանի շուրջ նստել դաշնակցական Գուրգեն Շահինյանի` Քարհանքի Գուգոյի հետ: Իսկ թե ինչքանով են ռեալ այս խոսակցությունները եւ թե արդյոք փափկասուն ՕԵԿ-ից հետո Բաղդասարյանը կհամաձայնի գնալ Ստամբուլը արյան ծով դարձնող ՀՅԴ-ի հետեւից` չկարողացանք պարզել, քանի որ նախկին պատգամավորը մեր հեռախոսազանգերին չէ պատասխանում»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:
«Չորրորդ ինքնիշխանություն». Նախկին ՕԵԿ-ականը քաղաքական ապաստան կստանա ՀՅԴ-ո՞ւմ
Հասանելի է
русскийՏեղադրություն




























