Հայ ազգային կոնգրեսը երեկ քաղխարհրդի նիստ է հրավիրել, որը տեւել է մոտ երեք ժամ եւ որի ընթացքում քննարկվել են Պետրոս Մակեյանի գլխավորած «Ժողովրդավարական հայրենիք» կուսացության առաջարկած հարցերը: Այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը:
«Հիշեցնենք, որ Մակեյանն այն կոնգրեսականներից է, ով դեմ է ՀԱԿ-ԲՀԿ «սիլի-բիլիին», եւ չի բացառվում, որ նա եւս հետեւի Արամ Սարգսյանի քայլին` լքի Կոնգրեսը: Մեզ հետ զրույցում Մակեյանն ասաց, թեեւ ՀԱԿ օրակարգը կառուցվածքային հարցերի շուրջ է եղել, սակայն մոտ երեք ժամ տեւած նիստում քննարկվել են «Ժողովրդավարական հայրենիք» կուսացության առաջարկած հարցերը: Այս առումով հատկապես հետաքրքրական է` քննարկումն ինչ ընթացք է ունեցել, մասնավորապես, ԲՀԿ-ի հետ համագործակցության եւ միաժամանակ զինակիցներին պահելու մարտավարության առումով: Սակայն, քանի որ քննարկումը կիսատ է մնացել եւ, ամենայն հավանականությամբ կշարունակվի մյուս շաբաթ, Մակեյանը հրաժարվեց որեւէ կոնկրետ բան ասել»,- գրում է «Հրապարակը»:




























