Չինաստանի ինքնավար Սինցզյան Ույգուրյան շրջանում հունիսի 30-ի գիշերը 6,6 բալանոց հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է չինական սեյսմիկ ծառայությունը:
Ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 05:07-ին (01:07 ` երեւանյանով): 20 վայրկյան տեւած երկրաշարժի հիպոկենտրոնն ընկած է եղել Դուշանցզի քաղաքից 99 կմ հեռավորության վրա` 7 կմ խորությունում:
Ըստ ամերիկյան երկրաբանական ծառայությունների` երկրաշարժը 6,3 բալ ուժգնությամբ է եղել:
Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ երկրաշարժն զգալի է եղել 20 միլիոնանոց բնակչությամբ Սինցզյանում: Մի շարք թաղամասերում անջատված են էլեկտրականությունը եւ կապը, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ըստ «Սինհուա» գործակալության` տասնյակ մարդիկ վիրավորվել են: Նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում:


























