ԱՄՆ-ի կողմից վերանայվող այսպես կոչված «Մագնիտսկիի օրենքը» ճնշում է Ռուսաստանի քննչական եւ դատական մարմիններին վրա, հայտարարել է Դաշնության Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպմանը:
Ըստ նրա` բոլոր պետությունների պրակտիկայում կան նորմեր, որոնց համաձայն հաստատվում են ոչ ցանկալի անձանց ցուցակներ։
«Նման ցուցակ ունի նաեւ ԱՄՆ-ը, սակայն եթե դա վերհանվում է օրենքի մակարդակի, ապա այն հարցեր է հարուցում եւ, ակնհայտ կրում է քաղաքական, հակառուսական բնույթ, որը հրահրում են Ամերիկայի այն ուժերը, որոնք շահագրգիռ չեն ռուս-ամերիկյան համագործակցության խորացմանը», - հանդիպումից հետո հայտարարել է խոսնակը լրագրողներին, հաղորդում է Vedomosti.ru»-ն:
Մատվիենկո եւ Քլինթոն երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել «Կանայք եւ տնտեսությունը» համաժողովի շրջանակներում, որն այս օրերին ընթանում է Սանկտ Պետերբուրգում:




























