Կոլումբիայով օրինականորեն թույլատրել են ունենալ 1 գ կոկային կամ 20 գ մարիխուանա:
Համապատասխան որոշում էր կայացվել սահմանադրական դատարանի կողմից, որը նվազագույն չափ է սահմանել թմրանյութերի տեղափոխման եւ կիրառման համար: Տվյալ որոշումը հարուցել է Կոլումբիայի Գլխավոր դատախազության բացասական կտրուկ արձագանքը, հայտնում է Univision հեռուստաալիքը: Գլխավոր դատախազությունը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը:
Մինչ սահմանադրական դատարանի որոշումը, թմրանյութերի համար բռնված մարդկանց պատժաժամկետը Կոլումբիայում 5-9 տարի էր:




























