Ժնեւում փորձագետներին չի հաջողվել համաձայնության գալ հանդիպման արդյունքներն ամփոփող փաստաթղթի առումով: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գենադի Գատիլովը:
«Մեր արեւմտյան գործընկերները ցանկանում են իրենք որոշել Սիրիայում քաղաքական գործընթացի արդյունքները` չնայած դա անձամբ սիրիացիների գործն է: Եւ հենց նրանք պետք է դա անեն»,- նշել է դիվանագետը, հայտնում է «Նորությունների ռուսական ծառայությունը»:
Սիրիայի հարցով արտգործնախարարների միջազգային հանդիպումը տեղի կունենա հունիսի 30-ին Ժնեւում: Կոնֆերանսին կժամանեն ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Թուրքիան, Իրաքը եւ Քաթարը:




























