Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՈՍՈՒՐ) կազմում ընդգրկված պետությունների ղեկավարները եւ Հարավամերիկյան ազգերի դաշինքը (ՈՒՆԱՍՈՒՐ), որոնք հունիսի 29-ին հավաքվել էին Արգենտինայում, որոշել են մինչեւ հաջորդ տարվա ապրիլ դադարեցնել Պարագվայի անդամակցությունն այդ կազմակերպություններին: Ապրիլին Պարագվայում նախագահական ընտրություններ են:
Որոշումը պայմանավորված է Պարագվայի խորհրդարանի կողմից նախագահ Ֆերնանդո Լուգոյին իմպիչմենտ հայտարարելու հանգամանքով, որը ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի անդամները գնահատել են որպես պետական հեղաշրջում:
Ինչպես հաղորդել է Արգենտինայի արտգործնախարար Էկտոր Տիմերմանը, Պարագվայը կարող է ՈՒՆԱՍՈՒՐ-ի անդամակցությունը վերականգնել միայն «երկրում լիարժեք նախագահական ընտրություններ եւ ժողովրդավարական փոփոխություններ կատարելուց հետո», գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Հիշեցնենք, Ֆերնանդո Լուգոյին իմպիչմենտ էր հայտարարվել գյողացիների եւ ոսիկանության բախումներից հետո, որոնց արդյունքում 17 մարդ էր զոհվել:




























