Երեւանում, այսօր` հունիսի 30-ին, ժամը 08.52-ին, Շիրակի փողոցի թիվ 7/1 շենքի 4-րդ հարկում տեղի է ունեցել պայթուն՝ հրդեհի բռնկումով։
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ԲԻՍ1» հրդեհի բարդության աստիճանով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ հրդեհային կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։




























