Բրիտանացի երգչուհի Ադելը երեխայի է սպասում: Ադելը լրատվամիջոցներին հայտնել է, որ ինքն ու Սայմոնը երջանկությունից 7-րդ երկնքում են, սակայն խնդրել է հարգել իր անձնական կյանքը, հաղորդում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ այս տարի երգչուհին 12 մրցանակ էր ստացել Billboard Music Award-ում եւ 8 մրցանակ «Գրեմմիում»: Նա ավելի վաղ հայտարարել էր, որ առաջին հերթին ցանկանում է որդի ունենալ: Ընդ որում, Ադելը ցանկություն էր հայտնել որոշ ժամանակով հեռանալ բեմից ու զբաղվել անձնական կյանքով:




























