Շիրակի փողոցի թիվ 7/1 շենքի 4-րդ հարկում այսօր` հունիսի 30-ին, ժամը 08.52-ի սահմաններում տեղի ունեցած պայթյունի, ապա հրդեհի հետեւանքով բարեբախտաբար վիրավորներ եւ զոհեր չկան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնից:

Իսկ 911 ծառայությունից NEWS.am-ին փոխանցեցին, որ հրդեհի բռնկման պատճառները դեռ ճշտվում են:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում, այսօր` հունիսի 30-ին, ժամը 08.52-ին, Շիրակի փողոցի թիվ 7/1 շենքի 4-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։ Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ «ԲԻՍ1» հրդեհի բարդության աստիճանով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ հրդեհային կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։