Վրաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ համագործակցել «Խելամիտ պաշտպանության» կոնցեպցիայի շրջանակում: Այդ մասին ասվում է երկրի պաշտպանական գերատեսչության հայտարարությունում, որն արվել է Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Վերշբոուի հանդիպումից հետո:

Հաղորդագրությունում ասվում է նաեւ, որ Վրաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել դաշինքի այլ նախագծերում եւս, գրում է «Գռուզիա օնլայնը»:

Հիշեցնենք, «Խելամիտ պաշտպանություն» կոնցեպցիան ընդունվել է մայիսի 9-10-ին Չիկագոյում կայացած դաշինքի գագաթաժողովում: Ընդունված կոնցեպցիան համագործակցության նոր ձեւ է նախատեսում դաշինքի շրջանակում: Մասնավորապես, դիտարկվում է դաշինքի զինված ուժերի փոխգործակցությունը նախապատրաստմանը, ինչպես նաեւ ուսուցումը: Բացի այդ, կոնցեպցիան առաջարկում է դաշինքի անդամների  համատեղ ներդրումներ տեխնիկայի եւ սպառազինության ոլորտում: