ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հրաժարվել է Կոնգրեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով դատավարություն սկսել գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի նկատմամբ, որին Ներկայացուցիչների պալատը մեղադրել էր Կոնգրեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ:
ԱՄՆ-ի գլխավոր դատախազի տեղակալ Ջեյմս Քոուլը հստակեցրել է, որ Հոլդերի գործողություններում հանցանքի տարր չի պարունակվում, գրում է Agence France-Presse-ը:
Արդարադատության նախարարությունը մերժումը հիմնավորել է ավանդական փորձառությամբ, որի համաձայն կառավարության անդամներին իր արտոնությունն օգտագործող գործադիր իշխանությանը փաստաթղթեր չտրամադրելու համար դատական պատասխանատվության չեն ենթարկում:
Ինչպես հիշեցրել է Քոուլը, օրենսդիրներին գաղտնի փաստաթղթեր չտրամադրելու արտոնությունից ժամանակին օգտվում էին Ռոնալդ Ռեյգանը եւ Ջորջ Բուշ-կրտսերը, գրում է lenta.ru-ն:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերին մեղադրել էին Կոնգրեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, քանի որ վերջինս հրաժարվել էր Կոնգրեսին զենքի մաքսանենգության գործին առնչվող փաստաթղթեր տրամադրել: Հոլդերն ինքը մեղադրանքն անվանել էր քաղաքականացված:




























