Ռուսաստանցի կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը ներկա է գտնվել կուսակցության կենտկոմի հերթական պլենումին, որը տեղի է ունենում Մերձմոսկվայում, թեեւ մինչ այդ լուրեր էին շրջանառվում, որ Զյուգանովը հիվանդ է եւ չի կարող մասնակցել պլենումի նիստին:
Զյուգանովի զեկույցը հրապարակվել էր պլենումից դեռեւս 10 օր առաջ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Կոմկուսի առաջնորդի ելույթը կարճ է եղել, իսկ հրապարակված զեկույցը նա ամբողջությամբ չի ընթերցել: Զեկույցի թեզիսներից պարզ է դառնում, որ Ռուսաստանն, ըստ կոմոինիստների, էլ ավելի է գլորվում դեպի հակաժողովրդավարական բռնապետություն, իսկ դա հղի է սուրջ հասարակական ցնցումներով:
Նա նախազգուշացրել է, որ նման պրակտիկան ավարտվում է «ամենաթողությամբ, բռնություններով եւ հզոր հեղափոխական պայթյունով»:




























