Հայաստանի ոստիկանության ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ, հունիսի 30-ին, ժամը 00.30-ին, Սեբաստիայի փողոցից բերման է ենթարկվել Ռոմիկ Հովհաննիսյանը, ով կասկածվում է հունիսի 29-ին, «Նոր Խարբերդ» Ա/Ը 20-րդ փողոցի վերջին տանը 50-ամյա քրոջը` Մարգարիտա Հովհաննիսյանին սպանելու մեջ:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 49-ամյա Ռոմիկ Հովհաննիսյանը, հունիսի 29-ին, ժամը 17.00-ին, հիշյալ փողոցի թիվ 18 տանը խոհանոցային դանակով մոտ 20 հարված է հասցրել քրոջը՝ 50-ամյա Մարգարիտ Հովհաննիսյանին, ինչի հետևանքով նա մահացել է:
Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավված է:
Ռոմիկ Հովհաննիսյանը ձերբակալված է: Վերջինս խոստովանել է իր արարքը եւ ներկա պահին դեռ հարցաքննվում է:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ
NEWS.am-ը հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Նոր Խարբերդ գյուղում եղբայրն սպանել է քրոջը: Ըստ գյուղում տարածված լուրերի, եղբայրը դանակահարել է քրոջը: