Փոթորիկն առանց էլեկտրականության է թողել ԱՄՆ-ի Ատլանտյան ափի շուրջ երկու միլիոն ամերիկացիների:
Տարերքը հասել է Արեւմտյան Վիրջինիա, Վիրջինիա, Մերիլենդ նահանգներ, ինչպես նաեւ մայրաքաղաք Վաշինգթոն: Քամու արագությունը մոտ 120 կմ/ժ է, գրում է utro.ru-ն:
Տարերքի հետեւանքով տրանսպորտային լուրջ խնդիր է ծագել Վաշինգթոնում: Մասնավորապես, մետրոյի գնացքները չեն աշխատում:
Արեւմտյան Վիրջինիա նահանգում, որտեղ 500 մարդ առանց էլեկտրականության են մնացել, արտակարգ դրություն է հայտարարվել: Հարեւան Վիրջինիայում երկու մարդ զոհվել է:


























