Թմրամոլների թիվը 2050թ-ին կավելանա 25%-ով` հիմնականում զարգացող երկրների արագ ավելացող քաղաքային բնակչության հաշվին: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հերթական հաշվետվության մեջ:
Ինչպես հաղորդում է The Sydney Morning Herald-ը, ՄԱԿ-ի փորձագետները կանխատեսում են նաեւ թմրամոլ կանանց թվի ավելացում:
Նշվում է, որ կոկաինի եւ հերոինի գործածումը ողջ աշխարհում նվազում է, իսկ կանեփը չի պատրաստվում առաջատարի դիրքերը զիջել ողջ աշխարհում: Ինչ վերաբերում է սինթեթիկ թմրամիջոցներին եւ դեղորայքային պրեպարատներին, մարդիկ ավելի շատ կդիմեն դրանց: Հատկապես դա վերաբերում է Ավստրալիային եւ ԱՄՆ-ին:
Մոտ 230 մլն մորդու շրջանում հետազոտությունը ցույց է տվել. 2010թ-ին յուրաքանչյուր քսանը թմրանյութեր է օգտագործել:
Աշխարհում կա մոտ 27 մլն քրոնիկ թմրամոլ: Միաժամանակ 2010-2011թթ. Աֆղանստանում ավելացել է օփիումի արտադրությունը 61%-ով: Ընդհանուր առմամբ աշխարհում, անցած տարվա տվյալներով, արտադրվում է 7000 տոննա օփիում: Հերոին օգտագործող թմարմոլների 70%-ը բնակվում է Աֆրիկայում եւ Ասիայում:
Թմրանյութերը տարեկան սպանում են մոտ 200 000 մարդու:



























