Իտալացի ռեժիսոր Ստեֆանո Սոլիմայի «Բոլոր ոստիկանները վիժվածքներ են» ֆիլմը Մոսկվայի միջազգային 34-րդ կինոփառատոնում մինագամից երեք մրցանակի է արժանացել: Այն արժանացել է Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի (FIPRESCI) ժյուրիի մրցանակին, Ռուսաստանյան կինոքննադատների ժյուրիի մրցանակին, ինչպես նաեւ Ռուսաստանի կինոակումբների ֆեդերացիայի մրցանակին: Հանդիսատեսի համակրանքին արժանացել է իտալացի ռեժիսոր Ֆերզան Օզպետեկի ֆիլմը:
Իտալացի Ստեֆանո Սոլիման առաջին լիամետրաժ ֆիլմը նկարահանել է 2012թ-ին: Սոլիման հիմնականում նկարահանել է փաստագրական ֆիլմեր եւ հեռուստասերիալներ: Նա մասնավորապես «Ֆուտբոլիստի կինը» (2005г.) եւ «Քրեական սիրավեպ» (2008г.) հեռուստասերիալների ռեժիսորն է:



























