Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Լերա Կուդրյավցեւան պատահաբար բերնից թռցրել է, որ պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան, ով Եվգենի Պլյուշչենկոյի կինն է, երեխայի է սպասում:

Օրերս համացանցում հայտնվել է Լերայի աուդիոձայնագրությունը Վյաչեսլավ Մանուչարովի հետ վեճի մասին, հաղորդում է «Էքսպրես գազետան»: Դրանում Կուդրյավցեւան անսպասելի ասում է. «Նա Յանային ուղղակի հիստերիայի էր հասցրել: Խեղճը, հղի վիճակում, երկու օր չէր քնել»:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Անդրեյ Մալախովն իր  Twitter-ում գրել էր, թե Պլյուշչենկոն շուտով հայր կդառնա: Ռուդկովսկայան արդեն երկու որդի ունի նախորդ ամուսնությունից: