Երեւանում, հունիսի 29-ին, ժամը 02.00-ին, Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 71 տան մոտ «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենա է բախվել ծառի, ապա նույն հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-21150»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: