Երեւան-Մեղրի ճանապարհի 158-րդ կմ-ին, հունիսի 29-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենա է, դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























