Հունիսի 29-ին, ժամը 14.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ «քթոսկրի կոտրվածք` քթային արյունահոսությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ձյունաշող գյուղի բնակիչ, 44-ամյա Կամո Թ.-ն:

Նա մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 08.00-ի սահմաններում, հիշյալ գյուղի հարակից հանդամասում, վիճաբանության ժամանակ Կամո Թ.-ին բռունցքով հարվածել եւ վնասվածք պատճառել է համագյուղացի, 28-ամյա Արտյոմ Բ.-ն:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ Կամո Թ.-ն ի վիճակի չէ հաղորդում տալու: Նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է հետաքննություն: