Ռուս հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը հերքել է իր գործընկեր Սերգեյ Սվետլակովի ամուսնալուծության մասին լուրերը:

Ինչպես տեղեկացնում է «Ռոսբալտը», պատասխանելով կնոջից Սերգեյ Սվետլակովի ամուսնալուծության վերաբերյալ իր երկրպագուհիներից մեկի հաղորդագրությանը, Ուրգանտը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Ճլորած, հոգնած, գլխավորը` անիմաստ սուտ: Անգամ զզվելի է»:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, հունիսի 29-ին մամուլում լուր էր հայտնվել 12 տարի համատեղ ապրող զույգի ամուսնալուծության մասին: Նման որոշման պատճառը չէր հաղորդվում: